Նուրմագոմեդովի մենեջեր. Խաբիբը կսպանի Մեյվեզերին

14:21 09.11.2018

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը վստահեցնում է, որ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերն է առաջին ցանկությունը հայտնել մենամարտ անցկացնել իր հաճախորդի հետ.

«Մենք խոսեցինք Ֆլոյդ Մեյվեզերի թիմի հետ: Իրականում, նա է առաջինը կապ հաստատել մեզ հետ: Մենք խոսեցինք նրա հետ, իսկ հետո` նրա ներկայացուցիչների:

Ես անմիջապես տեղեկացրի UFC-ին, քանի որ մենք պարտավոր ենք դա անել պայմանագրով:

Ուայթը մի քանի հանդիպում է ունեցել Մեյվեզերի թիմի հետ: Նա կարծում է, թե կարող է Ֆոյդին համոզել մենամարտել UFC-ում: Բայց դուք պետք է հասկանաք, որ Ֆլոյդը բռնցքամարտիկ է, նա իսկական մարտիկ չէ:

Եթե դատենք տրամաբանորեն, Խաբիբը կսպանի նրան: Եթե նա ցանկանում է գումար վաստակել, ստիպված կլինի անցնել այդ ամենի միջով:

Եթե Ֆլոյդն անմիջապես մեզ զանգահարի, դա արդեն մեծ նորություն կլինի: Կարևոր է նշել, որ Խաբիբը միայն մեկ մենամարտ ունի անցկացնելու UFC-ում պայմանագրով»,- Ալի Աբդել-Ազիզի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Share |

Լրահոս

Loading...