Եվրոպա լիգա. Սպարտակը գերլարված խաղում հաղթեց Ռենջերսին, այլ արդյունքներ (տեսանյութ)

00:12 09.11.2018

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային 4-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունեց Գլազգոյի «Ռեյնջերսին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով` 4:3: 

Մոսկովյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան Լորենսո Մելգարեխոն, Լուիս Ադրիանոն և Սոֆյան Հանին: Հյուրերի կազմում գոլ խփեցին Դանիել Կանդեյաշն ու Գլեն Միդլթոնը: Մեկական անգամ սեփական դարպասը գնդակն ուղարկեցին Կոնոր Գոլդսոնն («Գլազգո») ու Ռոման Երյոմենկոն («Սպարտակ»): 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. 

«Ապոլոն»-«Այնթրախտ» Ֆ.` 2:3

«Կրասնոդար»-«Ստանդարդ»` 2:1

«Դինամո» Կ.-«Ռեն»` 3:1

«Լացիո»-«Մարսել»` 2:1

«Ակխիսար Բելեդիեսփոր»-«Սևիլյա»` 2:3 

Share |

Լրահոս