Յուվենտուսը պատրաստ է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից հանուն Պոգբայի

17:13 11.11.2018

«Յուվենտուսը» պատրաստվում է թիմ վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Պոլ Պոգբային: Այս մասին տեղեկացնում է Express-ը:

Պոգբայի համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից:

Ըստ աղբյուրի՝ Պոգբայի հրաժարագինն իջեցնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» տրամադրել Ալեքս Սանդրոյի և Մեհդի Բենատիայի կամ Մարիո Մանջուկիչի տրանսֆերները:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...