Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հասկացրել է, որ այժմ իր գլխավոր նպատակը «Լոկոմոտիվի» դեմ առաջիկա խաղում հաղթելն է:
«Հենց հիմա «Ոսկե գնդակը» իմ գլխավոր նպատակը չէ։ Ավելի կարեւոր է հաղթել «Լոկոմոտիվին»։ Եթե հաղթենք, ապա 50 տոկոսով ավելի մոտ կլինենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելուն», — պորտուգալացու խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը ։
Հիշեցնենք, որ «Յուվենտուս» — «Լոկոմոտիվ» հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 22։00-ին ։
34-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ Այս տարի մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 2-ին։