Փոփոխություններ Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում

19:17 12.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Անտոնի Մարսիալը բաց կթողնեն Ֆրանսիայի հավաքականի առաջիկա հանդիպումները:

Պոգբան և Մարսիալը վնասվածքների պատճառով չեն կարող միանալ ազգային ընտրանուն: Goal.com-ը հաղորդում է, որ այս ֆուտբոլիստների փոխարեն Ֆրանսիայի հավաքական են հրավիրվել «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն և «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը:

Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 16-ին Ազգերի լիգայի շրջանակում խաղալու է Հոլանդիայի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 20-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Ուրուգվայի հետ:

Share |

Լրահոս

Loading...