ATP-ի Ամփոփիչ մրցաշար. Զվերևը մեկնարկում է հաղթանակով

20:59 12.11.2018

Լոնդոնում շարունակվում է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը:

Գուստավո Կուերտենի անվան խմբի մեկնարկային խաղում գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը երկու սեթում հաղթել է Մարին Չիլիչին` 7:6 (7:5), 7:6 (7:1) հաշվով: Հանդիպումը տևել է 2 ժամ 9 րոպե: Թենիսիստները 8-ական էյս են կատարել և 4-ական կրկնակի սխալ թույլ տվել:

Զվերևը 1 բրեյք փոինթ է իրացրել, իսկ Չիլիչը` 2:

Այսօր Կուերտենի անվան խմբում կայանալու է նաև աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչի և ամերիկացի Ջոն Իսների հանդիպումը։

ATP-ի Ամփոփիչ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին:

Share |

Լրահոս

Loading...