Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում ընթացող «Վան»-«Փյունիկ» խաղում մրցավարներն առաջին անգամ հնարավորություն ունեն կիրառելու VAR համակարգը Հայաստանի առաջնությունում:
Արդյունքում երկրորդ կեսի մեկնարկում ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակվեց Չարենցավանի թիմի դարպասին: Այդուհանդերձ, երևանյան թիմի հարձակվող Հովհաննես Հարությունյանը չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11-մետրանոցը:
Մոտ 10 րոպե անց Հարությունյանը կարողացավ խաղային իրավիճակում գնդակն ուղարկել տանտերերի դարպասը, այս անգամ, սակայն, VAR-ի օգնությանը դիմելով՝ մրցավարը չարձանագրեց խփած գնդակը:
Նշենք՝ երևանյան թիմն առաջին խաղակեսում խփած երկու գոլերի շնորհիվ հաղթում է մրցակցին: Եղիշե Մելիքյանի թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Յուսուֆ Օտուբանջոն և Խոսե Կարբալյոն: