Sky Sports. Մխիթարյանը Եվրոպայի թոփ-100 աստղերի ցանկում 72-րդն է

21:41 14.11.2018

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ի վարկածով ընդգրկվել է տարվա թոփ-100 աստղերի ցանկում:

Մեր ընտրանու կիսապաշտպանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Թոփ-100 ֆուտբոլիստների ցանկը բացում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոն, Մխիթարյանի թիմակից Աարոն Ռեմսին 78-րդն է, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան էլ 88-րդն է:

Գրանդ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից մեր հավաքականի առաջատարն առաջ է նաև Միրալեմ Պյանիչից (86), ինչպես նաև ՊՍԺ-ի պաշտան Տոմա Մենյեից (84):

Հենոյի հարևանությամբ են գտնվում «Էվերթոնի» ֆուտբոլիստ Ռիչարլիսոնը (74) և «Էսպանյոլի» խաղացող Բորխա Իգլեսիասը (73):

Բրիտանական լրատվամիջոցը նշել է, որ Մխիթարյանը, խաղադաշտում անցկացնելով 525 րոպե, դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նաև նշվում է, որ թիմում նրան բարձր են գնահատում, քանի որ ստեղծում է մի շարք գոլային և հարվածի պահեր:

Առայժմ Sky Sports-ը հրապարակել է մինչև 51-րդ հորիզոնականը գտնվող ֆուտբոլիստների ցանկը:

Share |

Լրահոս