Չիլիչն առաջին հաղթանակն է տարել Լոնդոնում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում

13:19 15.11.2018

Խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը երեք սեթում հաղթել է ամերիկացի Ջոն Իսներին 6:7 (2:7), 6:3, 6:4 հաշիվներով:

Խաղը 2 ժամ 14 րոպե է տևել: Չիլիչը թույլ է տվել 3 կրկնակի սխալ և 11 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը: Իսները կատարել է 17 էյս և թույլ է տվել 6 կրկնակի սխալ:

Առաջնության մեկնարկում Չիլիչը պարտվել էր գերմանացի Ալեքսանդր Զվերևին, իսկ Իսները զիջել էր սերբ Նովակ Ջոկովիչին:

Լոնդոնում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարվա եզրափակչում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը 3 սեթում հաղթել է Բելգիայի ներկայացուցիչ Դավիդ Գոֆենին 7:5, 4:6, 6:3 հաշիվներով:

Share |

Լրահոս

Loading...