Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում պայքարի մեջ մտավ մրցաշարի առաջին համարը՝ ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը։
1/16-րդ եզրափակիչում Մեդվեդևի մրցակիցը Ուգո Ումբերն էր Ֆրանսիայից։ Ֆրանսիացի թենիսիստը կարողացավ 2 սեթում առավելության հասնել Մեդվեդևի նկատմամբ 6-4, 6-3 հաշվով ու դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ։
Այսպիսով, մրցաշարի առաջին համարը դուրս է մնում պայքարից արդեն առաջին շրջանում։
Հիշեցնենք, որ հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին շրջանում հաղթել է Յան-Լենար Շտրուֆին։