Մեսսիի «հայկական» լուսանկարը. արգենտինական սպորտի երկու լեգենդները

11:14 16.11.2018

Հայկական արմատներով արգենտինացի նախկին թենիսիստ Դավիթ Նալբանդյանը լուսանկար է հրապարակել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Ժերար Պիկեի հետ:

«Շնորհակալ եմ Ձեզ` Լիոնել Մեսսի և Ժերար Պիկե մեզ ձեր մարզմանը հյուրընկալելու համար: Նկատելի չէ, բայց Թեոն իսկապես հիացած էր»,- գրել է Նալբանդյանն Instagram-ի իր էջում հրապարած լուսանկարի նկարագրությունում:

Հիշեցնենք` Նալբանդյանը ծնվել է արգենտինական Կորդոբա քաղաքում 1982 թվականին: 2008 թվականին Արգենտինայում Հայաստանի դեսպանը Նալբանդյանին հայկական անձնագիր է շնորհել:

Դավիթ Նալբանդյանը «Մեծ սաղավարտի» մրցումների 4 կիսաեզրափակչի է մասնակցել, իսկ 2002 թվականին դարձել է Ուիմբլդոնի եզրափակիչներին մասնակցած առաջին արգենտինացին: Նալբանդյանը 11 տարբեր մրցաշարերի հաղթող է դարձել, երեք անգամ դուրս է եկել Դևիսի Գավաթի եզրափակի և դարձել է աշխարհի երրորդ ռակետը: Թենիսիստը մարզական կարիերան ավարտել է 2013 թվականին:

Այդ ժամանակից ի վեր հայ մարզիկն ավտոարշավորդի կարիերա է սկսել, որտեղ բավականին հաջողություններ է գրանցել:

Share |

Լրահոս