Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին խոսել է ակումբի աճի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի «Ոսկե գնդակի» դափնեկիր կդառնա:
«Մեր աճը հաստատվում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշով։ Մենք արդեն հինգերորդն ենք և լուրջ և լուրջ հիմքեր ունենք չորրորդ տեղի մասին մտածելու: Այսօր մեր նոր լոգոտիպն ամենուր են ճանաչում, մեզ քաջություն էր հարկավոր այն հաստատելու համար։
Մենք նաև հրավիրել ենք Կրիշտիանու Ռոնալդուին։ Հույս ունեմ, որ նա կհաղթի «Ոսկե գնդակը», քանի որ իսկապես արժանի է դրան», — իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։