Գերմանիան կատարյալ հաղթանակ տարավ Ռուսաստանի նկատմամբ (տեսանյութ)

01:39 16.11.2018

Գերմանիայի ազգային հավաքականը «Ռեդ Բուլ Արենայում» ընկերական խաղի շրջանակում մրցեց Ռուսաստանի ընտրանու հետ:

Յոահիմ Լյովի ֆուտբոլիստները հիանալի հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ` առավելության հասնելով 3:0 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Հաշիվը բացեց Լերոյ Սանեն: Երկրորդ գոլն իր հաշվին գրանցեց Նիկլաս Զուլեն, իսկ երրորդ գոլը խփեց Տիմո Վերները:

Գերմանիայի ընտրանին նոյեմբերի 19-ին Ազգերի լիգայի խմբային փուլում կմրցի Հոլանդիայի հետ, իսկ Չերչեսովի ֆուտբոլիստները նոյեմբերի 20-ին կհյուրընկալվեն Շվեդիային:

Share |

Լրահոս

Loading...