Ջոկովիչը երրորդ հաղթանակն է տարել ATP-ի Ամփոփիչ մրցաշարում և կիսաեզրափակչում կխաղա Անդերսոնի հետ

14:33 17.11.2018

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երրորդ հաղթանակն է տարել ATP-ի` Լոնդոնում ընթացող Ամփոփիչ մրցաշարում:

Գուստավո Կուերտենի խմբի երրորդ տուրի խաղում աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը երկու սեթում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին 7:6 (9:7), 6:2 հաշիվներով:

Հանդիպումը 1 ժամ 35 րոպե է տևել; Ջոկովիչը ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել և 8 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 2-ը:

Չիլիչի ակտիվում 8 էյս կա, երկու կրկնակի սխալ և ոչ մի բրեյք:

Ջոկովիչն Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում կխաղա ՀԱՀ-ի ներկայացուցիչ Քևին Անդերսոնի հետ, որը Լլեյտոն Հյուիթի խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել:

Share |

Լրահոս

Loading...