Armsport-ի ընթերցողների ճնշող մեծամասնությունը հավատում էր Հայաստանի հաղթանակին. հարցման արդյունքներ

11:22 17.11.2018

ArmSport-ն ամփոփում է Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի` Ջիբրալթարի հետ խաղից առաջ անցկացրած հարցման արդյունքները, որին ավելի քան 2 հազար օգտատեր է մասնակցել:

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը` 86,3 տոկոսը կամ 1896 օգտատեր, հավատում էր, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ կտանի:

219 մասնակից կարծում էր, որ կհաղթի Ջիբրալթարը (10 %), իսկ 83-ը հավատում էին ոչ-ոքի արդյունքին (3,8 %):

Մեր ընտրանին, հիշեցնենք, այդ խաղում 6:2 հաշվով հաղթանակ է տարել և այժմ D դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 9 միավոր: Առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 12 միավորով:

Share |

Լրահոս

Loading...