Դրաքսլերը բաց կթողնի Հոլանդիայի ընտրանու դեմ հանդիպումը

22:21 17.11.2018

ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը չի կարող օգնել Գերմանիայի ընտրանուն Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի` Հոլանդիայի դեմ կայանալիք հանդիպման ժամանակ,- գրում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը կարող է մասնակցել խաղին: Երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել Ռուսաստանի (3:0) ընտրանու դեմ կայացած ստուգողական հանդիպումը: 

Հիշեցնենք, որ Գերմանիա-Հոլանդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: 

Share |

Լրահոս

Loading...