Հոլանդիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանսիայի դարպասը (տեսանյութ)

01:41 17.11.2018

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հոլանդիայի ընտրանին «Դե Կույպ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին: 

Հանդիպման հաշիվը բացեց Ժորժինյո Վեյնալդումը: Խաղավերջում աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: 

Այս հաղթանակից հետո Հոլանդիայի ընտրանին 6 միավորով զբաղեցնում է խմբային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Ֆրանսիան 7 միավորով առաջին տեղում է: Գերմանիան 1 միավոր ունի: 

Share |

Լրահոս

Loading...