Գրիզման. Զիդանը կարող է դառնալ Ֆրանսիայի հավաքականի լավագույն մարզիչը

17:44 19.11.2018

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծում է, որ Զինեդին Զիդանն իդեալական թեկնածու է ազգային ընտրանին գլխավորելու համար.

«Չգիտեմ՝ որքան երկար Դիդյե Դեշամը կգլխավորի հավաքականը: Նա հարգանքի է արժանի և կաշխատի այնքան, որքան ցանկանա: Դեշամը հրաշալի աշխատանք է կատարելու հավաքականում:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ Զիդանը կարող է դառնալ Ֆրանսիայի հավաքականի համար լավագույն մարզիչը»,- Գրիզմանի խոսքը մեջբերել է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-2018 թվականների ընթացքում գլխավորել է Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» Զիդանի գլխավորությամբ դարձել են Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը:

Share |

Լրահոս

Loading...