Տեբաս. ՈւԵՖԱ-ն պետք է պատժի ՊՍԺ-ին և Մանչեսթեր Սիթիին

20:13 19.11.2018

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի (արդար խաղ) կանոնները խախտելու համար «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Սիթին» չպետք է մասնակցեն Չեմպիոնների լիգային:

Ավելի վաղ Football Leaks-ը հրապարակել էր, որ այս ակումբները ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի օգնությամբ խուսափել են պատժից.

«Շատ կարևոր է, որ նման իրավիճակներում ՈւԵՖԱ-ն իրական պատիժներ կիրառի:

Պետք է պատժել «Պարի Սեն Ժերմենին» և «Մանչեսթեր Սիթիին»: Այս ակումբներին ստիպելով մեկ տարի առանց Չեմպիոնների լիգա մնալ՝ մենք մյուս ակումբներին ցույց կտանք, որ միջազգային ֆուտբոլային կազմակերպություններում հավասարապես են հետևում կանոններին:

Եթե ՈւԵՖԱ-ն իսկապես մտածում է իր հեղինակության մասին և պատրաստ է աշխատել կառույցի կանոններին համապատասխան, անպայման պատժամիջոցներ կկիրառի այս ակումբների նկատմամբ»,- Տեբասի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...