«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Լա Լիգայի 18-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ գոլազուրկ ոչ-ոքին։
«Շատ քիչ պահեր ստեղծեցինք։ Խոտածածկի վիճակն արդարացում չէ․ երկու թիմն էլ դրա վրա էր խաղում։
Պիտի առաջին տեղի համար պայքարենք, ոչ-ոքին վատ արդյունք է»,-գերմանացու խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ թիմի դարպասապահ Տիբո Կուրտուան մեղադրել էր լիգայի ղեկավարությանը եղանակային այդպիսի ձնառատ պայմաններում խաղն անցկացնելու համար։