Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը` կրկին ՄՅՈւ-ի թիրախում

18:23 20.11.2018

Տրանսֆերային պատուհանի բացմանն ընդառաջ խոսվում է նաև Իվան Պերիշիչի` այլ ակումբ հավանական տեղափոխության մասին:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ինտերի» խաղացողի անունը կրկին կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խորվաթ ֆուտբոլիստն այս ամառ մոտ էր Անգլիա տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը չի կայացել:

Այժմ «կարմիր սատանաները» պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 30 մլն եվրո: Նշվում է նաև, որ տրանսֆերի մեջ կարող է ընդգրկվել Անտոնի Մարսիալը:

Հիշեցնենք, որ Պերիշիչը միլանյան ակումբում խաղում է 2015 թվականից:

Share |

Լրահոս

Loading...