Փորձեցի սփոփել մրցավարին. Վան Դեյկի մարդկային արարքը, որը ոչ բոլորը կանեին (տեսանյութ)

18:47 20.11.2018

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հոլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:2 խաղաց Գերմանիայի ազգային ընտրանու հետ:

Հանդիպումից մի քանի օր առաջ մահացել էր խաղի մրցավար Օվիդիու Հացեգանի մայրը: Հանդիպումից հետո մրցավարը չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է: Այդ պահին նրան է մոտեցել հոլանդացիների ավագ Վիրջիլ վան Դեյկն ու սփոփել է նրան.

«Նա ասաց, որ մի քանի օր առաջ մահացել է իր մայրը:

Դա իմանալով` փորձեցի հանգստացնել մրցավարին: Ես նրան սփոփեցի` ասելով, որ լավ է սպասարկել հանդիպումը: Իհարկե դա մանրուք է, բայց կարծում եմ, որ ինչ-որ բանով կարողացա օգնել»,- այսպես է մեկնաբանել կատարվածը Վան Դեյկը: 

 

Share |

Լրահոս