Ռայոլան Յուվենտուսի հետ քննարկել է Պոգբայի, Դե Լիգտի ու Քինի ապագան

14:26 21.11.2018

Հայտնի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է «Յուվենտուսի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի իր հաճախորդներից միանգամից երեքի հնարավոր տեղափոխությունը թուրինյան ակումբի կազմ:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինի, ինչպես նաև ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ու «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտի հարցերը:

Պարբերականը նշում է,որ «Յուվենտուսը» ցանկանում է Քինին վարձավճարով տալ, այն դեպքում, երբ Ռայոլան հետաքրքրված 18-ամյա ֆուտբոլիստի վաճառքով: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք ակումբներ, այդ թվում «Գալաթասարայը», «Լիդսը», «Մարսելը»:

«Յուվենտուսը» նաև ցանկանում է թիմ վերադարձնել Պոգբային ու պայմանագիր ստորագրել Դե Լիգտի հետ:

Share |

Լրահոս

Loading...