Կասիլյասը կարող է կարիերան շարունակել MLS-ում

19:51 21.11.2018

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան ԱՄՆ-ում շարունակելու հնարավորություն ունի:

AS-ը հաղորդում է, որ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ակումբներից «Չիկագո Ֆայրը»: Հաղորդվում է, որ Կասիլյասի տեղափոխությունը շատ հավանական է, քանի որ 37-ամյա դարպասապահը տարաձայնություններ ունի «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իկեր Կասիլյասը մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 10 հանդիպման և բաց է թողել 6 գոլ:

Share |

Լրահոս

Loading...