Դեշամ. Գրիզմանն ավելին է, քան պարզապես լավ ֆուտբոլիստը

19:16 21.11.2018

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հարձակվող Անտուան Գրիզմանի մասին իր կարծիքն է արտահայտել.

«Քիչ է ասել, թե Գրիզմանը պարզապես լավ ֆուտբոլիստ է: Նա ավելին է: Նա հավաքականին թիմային ոգի է հաղորդում, իսկ դա եզակի երևույթ է ժամանակակից ֆուտբոլում:

Անտուանը միշտ աշխատում է թիմային արդյունքի համար:

Անգամ Հոլանդիայի հավաքականի հետ մեզ համար բարդ խաղում նա առավելագույնն արեց: Ուրուգվայի հետ խաղում էլ նա փորձում էր օգնել Օլիվիե Ժիրուին և նրան զիջեց 11-մետրանոցն իրացնելու իրավունքը: Դա հերթական անգամ ցույց տվեց մեր թիմային ոգին»,- Դեշամի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...