Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ուրուգվային (տեսանյութ)

02:02 21.11.2018

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրին Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականները:

Աշխարհի չեմպիոնները կարողացան հաղթանակի հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակը հեղինակեց Օլիվյե Ժիրուն:

Հավելենք, որ խաղի ընթացքում վնասվածք ստացավ ու փոխարինվեց Կիլիան Մբապեն: 36-րդ րոպեին նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Տովենը:

Հիշեցնենք, որ այսօր ընկերական խաղի շրջանակում վնասվածք էր ստացել ՊՍԺ-ի մեկ այլ խաղացող՝ բրազիլացի հարձակվողը Նեյմարը:

Share |

Լրահոս

Loading...