Marca. Ոսկե Գնդակի քվեարկությունն ավարտված է. Մրցանակը կուղևորվի Մադրիդ

18:44 22.11.2018

Իսպանական Marca պարբերականը հայտնել է, որ «Ոսկե գնդակի» քվեարկությունն արդեն ավարտվել է: France Football-ը պատվավոր մրցանակը կհանձնի Մադրիդում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկին:

Ըստ աղբյուրի` քվեարկության արդյունքում պարզ է դարձել առաջին եռյակը: Մրցանակի համար կպայքարեն «Ռեալի» ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչը, Ռաֆաել Վարանը և «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

Հիշեցնենք, որ Վարանն ու Գրիզմանն այս տարի դարձել են աշխարհի չեմպիոն`եզրափակչում հաղթելով Խորվաթիայի հավաքականին, որի ավագը Լուկա Մոդրիչն էր: Խորվաթ ֆուտբոլիստը Վարանի հետ նաև դարձել է ՉԼ-ի այս տարվա խաղարկության հաղթող, իսկ Գրիզմանը նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը:

Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 3-ին:

Share |

Լրահոս