Արսեն Վենգեր. ԱԱ-2018-ը նման էր Եվրոպայի առաջնության, որտեղ Բրազիլիան հյուրի կարգավիճակ ուներ

00:11 23.11.2018

Հայտնի մասնագետ Արսեն Վենգերը խոսել է Ախարհի 2018թ. առաջնության մասին: 

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի ընտրանին, իսկ փոխչեմպիոն է հռչակվել Խորվաթիան: Երրորդ տեղի համար պայքարում Բելգիան հաղթել է Անգլիային: 

«Հուսով ենք, որ հաջորդ Աշխարհի առաջնությունն իրոք հետաքրքիր կլինի: ԱԱ-2018-ը նույնպես հրաշալի էր, սակայն դա ավելի շատ Եվրոպայի առաջնություն էր, որտեղ հյուրի կարգավիճակում միայն Բրազիլիան էր: 

Հիմա մենք գիտենք, որ ոչ մի հարավամերիկյան ընտրանի, բացի Բրազիլիայից, այդքան ուժեղ չէ հաղթանակի համար: Ասիայից և Աֆրիկայից մասնակիցներ չունենք, այդ պատճառով Եվրոպան, հնարավոր է, ունի մեծ առավելություն մյուս մայրցամաքների նկատմամբ: Հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ կայուն կլինի»,- Վենգերի խոսքն է մեջբերում France football-ը: 

Share |

Լրահոս

Loading...