CONMEBOL-ն առաջարկում է Մունդիալն անցկացնել 2 տարին մեկ

15:38 24.11.2018

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը հայտարարել է, որ իրենց կառույցը ՖԻՖԱ-ին առաջարկել է աշխարհի առաջնությունն անցկացնել 2 տարին մեկ անգամ: Այս պահին մրցաշարն անցկացվում է 4 տարին մեկ:

«Մենք առաջարկում ենք աշխարհի առաջնությունն անցկացնել 2 տարին մեկ, ոչ թե 4:

Ազգերի լիգա անցկացնելու փոխարեն մենք կարող ենք ամեն տարի մրցաշար կազմակերպել: Աշխարհի առաջնությունը մրցաշար է բոլորի համար: Եթե փոխենք Մունդիալի անցկացման պարբերականությունը, ֆուտբոլիստները կկարողանան կարիերայում 4 անգամ մասնակցել դրան, ոչ թե 2 անգամ:

Մենք տեսնում ենք նման հնարավորություն, դրա համար էլ առաջարկով դիմել ենք ՖԻՖԱ-ին: Դա կարող է մեծ գումարներ բերել ֆեդերացիային»,- Դոմինգեսի խոսքերն է մեջբերել The Independent-ը:

Share |

Լրահոս

Loading...