Խորվաթիան դարձավ Դևիսի Գավաթի հաղթող (տեսանյութ)

19:08 25.11.2018

Խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը Դևիսի Գավաթ եզրափակչում հաղթեց ֆրանսիացի Լյուկ Պույին:

Խաղն ավարտվել է 7:6 (7:3), 6:3, 6:3 հաշվով: Այս հաղթանակից հետո խորվաթ թենիսիստները դարձան Դևիսի Գավաթի հաղթող: Եզրափակիչն ավարտվեց ընդհանուր 3:1 հաշվով:

Չիլիչի և Պույի միջև հանդիպումնը տևել է 2 ժամ 22 րոպե: Խորվաթ թենիսիստը 7 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ թույլ տվել ու 3 բրեյք փոինթ իրացրել:

 

Share |

Լրահոս

Loading...