Գոլ 90+4-րդ րոպեին. Լացիոն ոչ-ոքի կորզեց Միլանի հետ խաղում (տեսանյութ)

23:01 25.11.2018

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Միլանը» Հռոմում մրցեց «Լացիոյի» հետ:

Տուրի կենտրոնական հանդիպումը լարված ստացվեց: Առաջին գոլը գրանցվեց 78-րդ րոպեին: Կեսիեի հարվածից հետո անդրադարձ եղավ ու գնդակը հայտնվեց դարպասում:

Տանտերերը մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին ոչ-ոքի կորզեցին: Գոլի հեղինակ դարձավ Խոակին Կորեան:

Այս խաղից հետո «Լացիոն» 23 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Միլանը»` 22 միավորով 5-րդը:

Share |

Լրահոս