Նուրմագոմեդով. Չեմ բացառում, որ կհաշտվեմ Մաքգրեգորի հետ

16:25 26.11.2018

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը չի բացառել, որ կհաշտվի իռլանդացի Կոնոր Մաքգրեգորի հետ.

«Ամեն ինչ հնարավոր է: Եթե Մաքգրեգորի հետ հնարավոր է եղել վիճել, ապա հաշտվելն էլ է հնարավոր: Այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա:

Ես իմ աշխատանքն եմ կատարել, էլ ի՞նչ տարբերակով պատասխանեի նրա հայտարարություններին:

Ես չէի կարող խոսել նրա բառերով, նրա կեղտոտ լեզվով: Ես պարզապես խոսք էի տվել, որ մենամարտի օրն ինձ ցույց կտամ և այդպես էլ արեցի:

Ներե՞լ Կոնորին... Ո՞վ ենք մենք, որ իրար չներենք, եթե մեզ ներում է Աստված: Չեմ ասի, թե Մաքգրեգորի հետ հաշվտվելը բացառված տարբերակ է, սակայն այժմ ամեն ինչ իր հունով է ընթանում»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերել է championat.com-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է Կոնոր Մաքգրեգորին: Մենամարտից հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք են սկսել Մաքգրեգորի և նրա թիմի ներկայացուցիչների հետ:

Share |

Լրահոս

Loading...