ATP-ն ընտրել է տարվա լավագույն խաղը (տեսանյութ)

22:35 27.11.2018

Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) ընտրել է ավարտված մրցաշրջանի լավագույն հանդիպումը։

Մրցաշրջան 2018-ի լավագույն խաղ է ճանաչվել Փարիզի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի՝ Ռոջեր Ֆեդերեր-Նովակ Ջոկովիչ կիսաեզրափակիչը։ Այդ խաղում 7-6 (8-6), 5-7, 7-6 (7-3) հաշվով հաղթանակ է տոնել Ջոկովիչը, ով արդեն եզրափակչում 5-7, 4-6 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովին։

Մրցաշրջանի լավագույն հանդիպումների շարքում երկրորդը Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի եզրափակիչն է, որում Խուան-Մարտին դել Պոտրոն 6-4, 6-7 (8-10), 7-6 (7-2) հաշվով հաղթել է Ռոջեր Ֆեդերերին։ Այդ խաղի երրորդ սեթում դել Պոտրոյին հաջողվել է 3 անգամ խուսափել մրցակցի մատչ-բոլից։

Մրցաշրջանի լավագույն հանդիպումների եռյակը եզրափակում է Լոնդոնի մրցաշարի եզրափակիչը, որում Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչը 5-7, 7-6 (7-4), 6-3 հաշվով հաղթել է Ջոկովիչին։

Share |

Լրահոս

Loading...