Հայ պատանի ֆուտբոլիստի սահանկումը հայտնի է դարձել (տեսանյութ)

12:18 30.11.2018

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի և «Բանանց-01»-ի պաշտպան Էդգար Մանուկյանի սահանկումը հայտնի է դարձել համացանցում:

Instagram-ում ավելի քան 18,8 մլն հետևորդ ունեցող 433 | Football (Soccer) էջը հրապարակել է հայ պատանի ֆուտբոլիստի` «Փյունիկ-2-01»-ի հետ Հայաստանի մինչև 18 տ. պատանեկան առաջնության խաղի դրվագներից մեկում կատարած հիանալի սահանկման տեսանյութը:

«Սիրելի պաշտպաններ, գիտենք, որ մարդիկ մոռացել են այն ամենն, ինչ դուք անում եք մեզ համար: Գիտենք, որ բոլոր մրցանակները ստանում են գոլ խփողները: Բայց իմացեք` մենք ձեզ գնահատում ենք»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում:

Նշենք` Էդգար Մանուկյանի մասնակցությամբ այդ տեսանյութը 15 ժամում ավելի քան 2 մլն դիտում է հավաքել: Այն հավանել է նաև «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Այն կարող եք դիտել 433-ի Instagram-յան էջում:

Share |

Լրահոս