ՊՍԺ-ի ղեկավարները Քարդիֆում հյուրանոց էին ամրագրել Բարսելոնայի նկատմամբ 4:0 հաղթանակից հետո

23:25 30.11.2018

2017 թվականին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բարսելոնայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո ՊՍԺ-ի ղեկավարները շտապել են Քարդիֆում հյուրանոց ամրագրել: Այդ քաղաքում էր կայանալու ՉԼ-ի եզրափակիչը:

BCC-ն, հղում անելով փարիզցիների նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ինքնակենսագրականին, գրում է, որ ակումբում այնքան են տպավորված եղել թիմի հաղթանակով, որ վերջնական արդյունքի մեջ չեն կասկածել:

Էմերին ակումբում միակն է եղել, ով համոզված է եղել, որ դիմակայության ելքը դեռ վճռված չէ: Նա փորձել է դա բացատրել թիմի ղեկավարներին, սակայն ապարդյուն: Պատասխան խաղի արդյունքից հետո փարիզյան ակումբը դուրս է մնացել մրցաշարից:  

Բացի այդ, մարզչի ինքնակենսագրականում ևս մեկ հետաքրքիր դրվագ է ներկայացված: Իսպանացին զարմացել է, երբ իմացել է, որ ակումբում կա հատուկ մասնագետ, որը պատասխանատու է եղել ֆուտբոլիստներին նարգիլե պատրաստելու համար.

«Սա անհեթեթություն է: Էմերին վերջ է դրել նարգիլեի օգտագործմանը ՊՍԺ-ում»,- գրված է Էմերիի մասին գրքում:

Share |

Լրահոս