Գվարդիոլա. Եթե Դիասը չի ցանկանում մնալ Մանչեսթեր Սիթիում, ապա պետք է հեռանա

16:49 01.12.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Բրաիմ Դիասի հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Մադրիդի «Ռեալը».

«Ամեն ինչ պարզ է` նա մեզ շատ է պետք: Ակումբը ցանկանում է նրա հետ երկարաձգել պայմանագիրը 4-5 տարով: Ամեն ինչ կանենք, որպեսզի նա մնա թիմում, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի ֆուտբոլիստը:

Եթե նա չի ցանկանում մնալ թիմում, ապա պետք է հեռանա»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Դիասը «քաղաքաբնակների» կազմում հանդես է գալիս 2016 թվականից:

Share |

Լրահոս

Loading...