Արսենալ-Տոտենհեմ` 4:2. Լոնդոնյան դերբիում ուժեղ գտնվեցին «զինագործները» (տեսանյութ)

20:04 02.12.2018

Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացավ լոնդոնյան դերբին: «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Տոտենհեմին»: 

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 4:2: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեցին «զինագործները»: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 30-րդ րոպեին Էրիկ Դայերը հավասարեցրեց հաշիվը: 4 րոպե անց Քեյնը չվրիպեց նշանակված 11 մետրանոց նշակետից:

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Արսենալը» 3 գնդակ ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը: Դուբլ ձևակերպեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ աչքի ընկան Ալեքսանդր Լակազետն ու Լուկաս Տորեյրան: 

«Արսենալի» կազմում առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ խաղավերջում խաղադաշտից հեռացվել է «խթանների» պաշտպան Յան Վերտոնգենը: 

Այս խաղից հետո «Արսենալը» 30 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Տոտենհեմը» 30 միավորով 5-րդ տեղում է: 

«Արսենալ»-«Տոտենհեմ»` 4:2

Գոլերը` Օբամեյանգ (10, 11մ., 56), Լակազետ (74), Տորեյրա (77) - Դայեր (30), Քեյն (34, 11մ.) 

Share |

Լրահոս