Արսենալի ու Տոտենհեմի ֆուտբոլիստները բախվել են խաղի ընթացքում (տեսանյութ)

10:49 03.12.2018

«Արսենալն» ԱՊԼ-ի 14-րդ տուրի խաղում հաղթել է «Տոտենհեմին»: Խաղը կայացել է Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում ու ավարտվել 4-2 հաշվով՝ հօգուտ «զինագործների»:

Հանդիպման 30-րդ րոպեին «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը հավասարեցրել է հաշիվը, ինչից հետո վազել է դեպի տանտերերի երկրպագուների տրբունան ու ցուցամատը դրել շուրթերին:

Դա առաջացրել է «Արսենալի» պահեստայինների զայրույթը և վերածվել է բախման:

Ֆուտբոլիստներին բաժանողների թվում է եղել նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

Հիշեցնենք,որ այդ հաղթանակից հետո «Արսենալը» հավաքել է 30 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորզոնականը: «Տոտենհեմը» նույնքան միավորով 5-րդն է:

Share |

Լրահոս