Whoscored. Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Տոտենհեմի հետ խաղում

15:27 03.12.2018

Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է «Արսենալի» կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

29-ամյա ֆուտբոլիստը ոչ մի հարված չի կատարել դարպասի ուղղությամբ:

Նրա կատարմամբ 18 փոխանցումների ճշգրտությունը կազմել է 83.3 տոկոս:

Մխիթարյանը կատարել է 2 առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել է օդային մենապայքարում ու 2 անգամ խլել գնդակը:

Կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ պայքարում նույնպես մրցակիցը թույլ է տվել մեկ խախտում:

Կայքը նրա խաղը գնահատել է 10 հնարավորից 6.58 բալով: «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է Օբամեյանգը (9.26):

Share |

Լրահոս