Լոկոմոտիվի ֆուտբոլիստին մահացած են գտել

18:19 03.12.2018

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին «Լոկոմոտիվի» 18-ամյա ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին մահացած են գտել:

«Ողբերգության մանրամասները քննվում են: Մենք ապշած ենք կատարվածից»,- մոսկովյան ակումբի մամուլի քարտուղարի խոսքն է մեջբերել Championat-ը:

Sport-Express-ին հայտնի է դարձել, որ նրա մահվան պատճառ կարող է լինել ցրտահարությունը:

Նոյեմբերի 30-ին Ալեքսեյը անհետացել էր ընկերոջ հետ ալկոհոլ օգտագործելուց հետո:

Վերջին անգամ Լոմակինը «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի կազմում խաղացել է այս տարվա սեպտեմբերին:

Share |

Լրահոս