Արսենալի կիսապաշտպանը կարող է բաց թողնել Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպումը

20:06 03.12.2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը դժվար թե կարողանա մասնակցել «զինագործների» առաջիկա խաղին: 

Ինչպես տեղեկացնում է Lequipe.fr-ը, գերմանացի ֆուտբոլիստը մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել «Վորսկլայի» և «Տոտենհեմի» դեմ հանդիպումները, իսկ այսօր կրկին մարզվել է անհատական ծրագրով: 

Հնարավոր է` Օզիլը բաց թողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպումը: 

Հիշեցնենք, որ «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կկայանա չորեքշաբթի` դեկտեմբերի 5-ին: 

Share |

Լրահոս