Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հաշվետվություն են տվել

18:53 04.12.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարեվերջյան հաշվետվության լսումներին:

Այս մասին հայտնում է 

Ֆեդերացիայի նախագահի տեղակալ Ռուսլան Բաղդասարյանը ներկայացրել է 2018 թվականի մրցաշրջանում ֆեդերացիայի կատարած աշխատանքները՝ տարբեր տարիքային խմբերի հավաքականների համար կազմակերպած ուսումնամարզական հավաքները, ինչպես նաև հավաքականների՝ միջազգային մրցաշարերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցության արդյունքները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, պատասխանելով Գաբրիել Ղազարյանի՝ 2020 թվականի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցումներում հայ բռնցքամարտիկների մրցելույթների կանխատեսումների վերաբերյալ հարցերին, ասել է, որ հավաքականի անդամներից ակնկալիքները թե՛ օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու և թե՛ օլիմպիական խաղերի մասնակցությունից լավատեսական են:

Share |

Լրահոս