Պատանի սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի միջազգային մրցաշարից

17:49 04.12.2018

Հայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականի անդամներ, խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննեսյանը Ավստրիայի Մյոդլինգ քաղաքում մասնակցել են մինչև 23 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Էմման ու Մայքլը խմբային փուլում երեքական, իսկ Էդուարդը չորս հաղթանակ տանելով մտել են 1/ 64 եզրափակիչ:

Այնուհետև 1/32 եզրափակիչում ձախողել են և դուրս մնացել հետագա պայքարից:

Նշենք, որ յուրաքանչյուր զենքաձևի պայքարին հայտավորված են եղել 90-ից ավելի մարզիկներ:

Իսկ պատանի սուսերամարիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի Զեստաֆոն քաղաքում անցկացված պատանեկան միջազգային մրցաշարից /մինչև 13 և մինչև 16 տարեկանների խմբեր/:

Ավագ տարիքի խոցասուսերակիրների պայքարում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Գրիգոր Մնացականյանը, Հովհաննես Մուրադյանը և Մանվել Սիմոնյանը:

Նույն մրցաձևի կրտսերների միջև ևս մեր տղաներով կազմվել է մրցանակային եռյակը:

Ավագ տարիքի աղջիկների պայքարում խոցասուսերակիր Սվետլանա Եսայանը և ճկասուսերակիր Անահիտ Ալոյանը երկրորդն էին: Նույն տարիքային խմբում ճկասուսերակիր Համլետ Մխոյանը առաջինն էր:

Share |

Լրահոս

Loading...