Մեսսին և Ռոնալդուն Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ խաղի կողք կողքի տոմսեր ունեն

20:23 04.12.2018

«Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայանալու է Լիպերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումը:

AS-ը հայտնում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը VIP-օթյակում կողք կողքի տոմսեր է գնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի համար: Դեռևս հայտնի չէ, Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրները ներկա կլինեն հանդիպմանը, թե ոչ:

Մրցավեճը կայանալու է դեկտեմբերի 9-ին:

Share |

Լրահոս