Մեսսի. Չեմ սիրում պարտվել

18:59 04.12.2018

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել՝ խոսելով ընթացիկ մրցաշրջանի ծրագրերից:

«Ցանկանում եմ նվաճենք այն տիտղոսները, որոնք սպասում են այնպիսի ակումբից, ինչպիսին է «Բարսելոնան»: Ուստի մեր նպատակը հաղթելն է այն մրցաշարերում, որոնց մասնակցում ենք:

Ես չեմ սիրում պարտվել և յուրաքանչյուր խաղում ձգտում եմ հասնել հաղթանակի:

Թիմը բարձր է մեկ ֆուտբոլիստից: Բոլոր մեծ նվաճումները լինում են թիմի, ակումբի շնորհիվ»,- արգենտինացու խոսքն է մեջբերել Sport-ը:

Հիշեցնենք, որ Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրն այս տարվա հաշվարկում 5-րդն է:

Share |

Լրահոս