Բարսելոնայի ֆուտբոլիստը երկար ժամկետով կբացակայի

21:55 04.12.2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան ծնկի բարեհաջող վիրահատության է ենթարկվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին վնասվածք է ստացել «Աթլետիկոյի» հետ խաղում: 25-ամյա խաղացողի մոտ հայտնաբերվել էր ձախ ծնկի խաչաձև կապանների կտրվածք:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռաֆինյան ապաքինման համար բաց կթողնի մոտավորապես 6 ամիս: 

 

Share |

Լրահոս