Փյունիկը խզել է պայմանագրերը 3 ֆուտբոլիստի հետ

23:49 04.12.2018

«Փյունիկից» հեռանում է ֆուտբոլիստ: 

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկկողմ համաձայնությամբ խզվել են Դենիս Վոյնովի, Եգոր Տարականովի և Ռուսլան Կորյանի հետ պայմանագրերը:

Վոյնովը և Ռուսլան Կորյանը մրցաշրջանի մեկնարկից էին հանդես գալիս երևանյան թիմում, իսկ Տարականովը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո դեռ հանդիպման չէր մասնակցել:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Share |

Լրահոս