Վալվերդեն աբսուրդ է որակել Ոսկե գնդակի պայքարում Մեսսիի 5-րդ հորիզոնականը

23:00 04.12.2018

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել երեկ կայացած Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը:

Հիշեցնենք, որ պատվավոր մրցանակին արժանացել է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին 5-րդն էր:

«Ես չեմ մեկնաբանի կայացած մրցանակաբաշխության հավակնորդների շանսերը: 

Մենք շնորհավորում ենք Մոդրիչն, բայց Մեսսիի 5-րդ հորիզոնականն աբսուրդ է»,- մասնագետի խոսքն է մեջբերել AS-ը:

Share |

Լրահոս