Կլոպը տուգանվել է խաղադաշտ վազելու համար (տեսանյութ)

18:08 04.12.2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տուգանվել է 8 հազար ֆունտ սթերլինգով: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Պատճառն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում (1:0) Կլոպի պահվածքն է. 51-ամյա մասնագետը հանդիպման 96-րդ րոպեին՝ իր թիմի գոլից հետո, վազել էր խաղադաշտ և բուռն տոնել:

Հաղորդվում է, որ պահվածքի կրկնության դեպքում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կարող է ավելի խիստ պատժել Կլոպին, ով վերոնշյալ հանդիպումից հետո ներողություն էր խնդրել:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «Լիվերպուլը» դեռևս անպարտելի է. Յուրգեն Կլոպի սաները տոնել են 11 հաղթանակ, 3 ոչ-ոք են գրանցել և 36 միավոր զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիի» զիջելով 2 միավորով:

Share |

Լրահոս