Մարկիզիո. Ռոնալդուն Ա Սերիայում փոխել է խաղաոճը

22:20 04.12.2018

«Զենիթի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Յուվենտուսում», Ա Սերիայի 15-րդ տուրում թուրինյան թիմի ու «Ինտերի» միջև խաղին ընդառաջ համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին ու Մաուրո Իկարդիին:

«Դա շատ կարևոր խաղ է լինելու երկու թիմերի համար: Երկուսն էլ ձգտում են մեծ հաղթանակների:

Իկարդին ու Ռոնալդուն միշտ արդարացնում են սպասելիքները մեծ խաղերում, թեև նրանք միանգամայն տարբեր ֆուտբոլիստներ են: Իկարդին կարող է աննկատ լինել 90 րոպե, ինչպես եղավ «Բարսելոնայի» հետ խաղում, բայց նրան բավական է ընդամենը ստանալ գնդակը տուգանային հրապարակում, որ գոլ խփի: Նա այդ առումով աշխարհում լավագույններից մեկն է:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին՝ նա Ա Սերիայում փոխել է իր խաղաոճը: Հիմա ավելի հաճախ է նահանջում դաշտի խորք, որ գնդակ ստանա: Դա նրա մանևրի մի մասն է կազմում: Նա անընդհատ մասնակցում է գոլային գրոհներին:

Իկարդին ու Ռոնալդուն մեծագույն չեմպիոններ են բայց այդ խաղում ես հույսեր եմ կապում նաև Կյելինիի հետ: Մեծ խաղերում նա հաճախ է առաջ գնում ու գոլերվխփում»,-Մարկիզիոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:

«Յուվենտուս» – «Ինտեր» խաղը կկայանա դեկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:

Share |

Լրահոս